Մոսկվայի բնակիչը պատահաբար բռնել է շենքի 5-րդ հարկից ընկած 2-ամյա երեխային

16:06 • 17.05.17

Մոսկվայի բնակիչը պատահաբար բռնել է երկու տարեկան երեխայի, որն ընկել է շենքի հինգերորդ հարկի բնակարանից: Միջադեպը տեղի է ունեցել Միխայլովի փողոցի վրա: Այս մասին տղամարդը պատմել է «ВКонтакте» սոցցանցում հրապարակված տեսանյութում:

Երեխայի հոր խոսքով՝  տղան բարձրացել է պատուհանագոգի վրա, երբ ինքն ու իր կինը շեղվել են: Երեխան չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է պատուհանից: Այդ ժամանակ պատուհանի տակ կանգնած է եղել երեխայի հոր ծանոթը, որը և բռնել է նրան:

Նշվում է, որ երեխան տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Ստուգումներից հետո պարզվել է, որ երեխան մի քանի քերծվածք է ստացել և վախեցել է: