Նատալի Պորտմանը ծննդաբերությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը (լուսանկարներ)
Հոլիվուդյան սիրված դերասանուհի Նատալի Պորտմանը, որը վերջերս է մայրացել, ծննդաբերությունից հետո առաջին անգամ մասնակցել է բարձրաշխարհիկ միջոցառման:
Ինչպես նշում է Tatler-ը, 2 երեխայի երջանիկ մայրը ֆրանսիական Գրաս քաղաքում մասնակցել է Christian Dior բրենդի կազմակերպած ընթրիքին:
Ընթրիքը կազմակերպվել է Chateau de La Colle Noire դղյակում՝ Miss Dior Eau de Perfum նոր օծանելիքի թողարկման կապակցությամբ: Ի դեպ, Պորտմանն անուշաբույր նորույթի գովազդային դեմքն է:
Աղբյուրը նկատում է, որ ամուսնուն՝ պարուսույց Բենջամին Միլպյեին թևանցուկ հայտնված դերասանուհին թարմ տեսք է ունեցել՝ կարծես ամենևին էլ չի հոգնում նորածնի խնամքից ու անքուն գիշերներից:














