Վանաձորում՝ Տանձուտ գետում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի
Այսօր առավոտյան` ժամը 11.55-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 56 շենքի դիմաց՝ գետում մարդ կա ընկած:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այնտեղ հայտնաբերվել է, նախնական տվյալներով՝ մոտ 60 տարեկան տղամարդու դի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հանգամանքները, մահացածի ինքնությունը:










