Հրապարակվել է «Տրանսֆորմերներ 5» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Paramount Pictures ընկերությունն իր յութուբյան ալիքում ներկայացրել է «Տրանսֆորմերներ. Վերջին ասպետը» ֆիլմի նոր միջազգային թրեյլերը:
Ինչպես ընդգծում է Корреспондент-ը, տեսանյութում ցուցադրվում են պայթյուններ, հսկայական ռոբոտներ և շքեղ ավտոմեքենաներ: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մեկ ամսից` հունիսի 22-ին:
Գլխավոր դերերը ֆանտաստիկ ժանրի ֆիլմում մարմնավորել են Մարկ Ուոլբերգը, Իզաբելա Մոները, Էնթոնի Հոփքինսը և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Բեյը:
Ժապավենը պատմելու է Օպտիմուս Փրայմի և Կիբերտրոն մոլորակի մասին, որը կործանվել է վերջինիս պատճառով: Մոլորակը կրկին կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ձեռք բերել Երկրի վրա գտնվող հնագույն իրը:










