Ճապոնիայի արքայադուստրը հրաժարվում է տիտղոսից՝ հանուն սիրո (լուսանկարներ)
Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի թոռնուհին՝ արքայադուստր Մակոն, հրաժարվում է իր տիտղոսից, որպեսզի կարողանա ամուսնանալ ոչ արիստոկրատ ծագում ունեցող տղամարդու հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 25-ամյա արքայադուստրն ու նրա ընտրյալ Կեյ Կոմուրոն, որը զբոսաշրջության ոլորտի աշխատող է, 5 տարի առաջ հանդիպել են ռեստորանում ու սիրահարվել:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ամուսնությունից հետո արքայադուստրը կկորցնի իր կարգավիճակն ու կդառնա շարքային քաղաքացի:
Նշվում է, որ Ճապոնիայում գործող կանոնների համաձայն՝ արքայադուստրերը չեն կարող հավակնել գահը ժառանգելուն:
Հայտնի է, որ կայսր Ակիհիտոյից հետո գահը ժառանգելու իրավունքը պատկանում է արքայադուստր Մակոյի հորեղբորը՝ արքայազն Նարուհիտոյին:















