Վոլգոգրադում բնակելի տանը գազի պայթյունի հետևանքով վիրավորների թվում երկու հայ կա

14:55 • 17.05.17

ՌԴ Վոլգոգրադ քաղաքի բնակելի շենքերից մեկում երեկ տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով վիրավորների թվում երկու հայ կա: Այդ մասին է վկայում Վոլգոգրադի Ունիվերսիտետսկի պողոտայում N60 տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների անվանացանկը, որը հայտնվել է «Блокнот Волгограда» կայքի տրամադրության տակ:


1951 թվականին ծնված Սիլվա Մուրադյանը ստացել է ուղեղի ցնցում, իսկ 1970 թվականին ծնված Արմեն Պապյանը՝ ուղեղի ցնցում, կապտուկներ, ճակատի վնասվածք:


Հաղորդվում է, որ վիրավորներից մեկը ծանր վիճակում է, մնացածների վիճակը բժիշկների մոտ մտահոգություն չի առաջացնում:


Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, փլուզվել է բնակելի տան մի մասը: Տեղի ունեցած պայթյունից հետո փլուզվել են շենքի երրորդ և չորրորդ մուտքերը: Նախնական տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյունի պատճառով: Իրավապահ մարմինների տվյալներով՝ երեք մարդ է զոհվել: