Նիկոլ Փաշինյանն ընտրվել է «Ելք» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար, Գևորգ Գորգիսյանը՝ քարտուղար

16:14 • 17.05.17

Մայիսի 16-ին տեղի ունեցած «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին հայտնում է դաշինքի լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է նաև, որ խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը: