Գյումրու օդանավակայանից արաբական ուղղություններով թռիչքների զարգացումը քաղաքին մեծ աշխուժություն կբերի. Արման Սահակյան (տեսանյութ)
Գյումրու օդանավակայանից արաբական ուղղություններով թռիչքների զարգացման դեպքում դրական մեծ շարժ կլինի թե՛ օդանավակայանում, թե՛ քաղաքում: Այս պահին օդանավակայանում շարժ կա, բայց բավարար չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզից ընտրված Հանրապետական պատգամավոր Արման Սահակյանը՝ ով առաջարկել է Գյումրուց Դուբայ և հակառակ ուղղություններով չվերթ բացել Գյումրու օդանավակայանից:
«Տարբեր գնահատականներով՝ Երևանում բավականին զարգացել է այդ ուղղությունը, սովորական տուրիզմ, մարդիկ գալիս են, որպեսզի թարմացնեն Դուբայի վիզան: Հիմա ակտիվ բանակցություններ ենք վարում տարբեր ավիաընկերությունների հետ, որ իջնեն Գյումրի»,-շեշտեց նա:
Արման Սահակյանը կարծում է, որ Գյումրի շաբաթական 2 հազարի հասնող ուղևորահոսք կարող է ապահովվել չվերթի ավելացմամբ: Ըստ նրա՝ դրա մասին տարբեր հաշվարկներն են վկայում:
Արման Սահակյանը նշեց, որ Գյումրին տնտեսական, ներդրումային առումով աշխուժացնելու կարիք կա:
«Ցավոք, Գյումրու մասով շատ դրական բան չկա, ես ինքս մի քանի նախաձեռնություն ունեմ, որ ամառվա ընթացքում փորձենք ակտիվություն բերել, որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ևս կիրականացնենք, կփորձենք վիճակն ակտիվացնել: Ցավոք, ընդհանարապես վիճակը դրական չէ»,- նշեց նա:
Մանրամասները՝տեսանյութում:










