ԱԺ-ն քննարկում է նախագահի ընտրության հարցը. առաջադրվել է 2 թեկնածու (ուղիղ)

10:07 • 18.05.17

13։00

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն այս պահին քննարկում է նախագահի ընտրության հարցը։  Այս պահին առաջադրվել է թեկնածու՝ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը և «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը;

 

10.15

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը վարող Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար:


«Այսօր ինձ համար շատ ուրախ, միաժամանակ ՝ պատվաբեր ու պատասխանատու պահ է:
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների անունից շնորհակալություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին՝ ի դեմս հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինելու համար»:


  
 
Հիշեցնենք, որ Կնյազ Հասանովը ԱԺ անդրանիկ նիստը վարում է ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ որպես տարիքով ամենաավագ պատգամավոր: Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճում, նախագահությունում է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ 


Հնչեց ՀՀ ազգային օրհներգը, իսկ ծափերից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական ողջույնն ու օրհնությունը բերեց 6-րդ գումարման պատգամավորներին: