Ընտրվել է Ջորջ Բուշ կրտսերի դերակատարն «American Crime Story» սերիալում նկարահանվելու համար

12:57 • 18.05.17

Ընտրվել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դերակատարը «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (American Crime Story) սերիալում նկարահանվելու համար. նախագահի դերը կխաղա ամերիկացի դերասան Դենիս Քուեյդը:

Entertainment Weekly-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ Քուեյդն արդեն խաղացել է ԱՄՆ նախագահի դերը. «Հատուկ հարաբերություններ» ֆիլմում նա մարմնավորել է ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին:

Սերիալի նոր եթերաշրջանը հիմնված է իրական դեպքերի վրա և նվիրված կլինի «Կատրին» փոթորկին: Հայտնի է, որ Ջորջ Բուշ կրտսերը քննադատվել է 2005 թվականի բնապահպանական և հումանիտար ճգնաժամի լուծման հարցում մոտեցման համար:

Սպասվում է, որ «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալի նոր եթերաշրջանը կհեռարձակվի 2018 թվականին: