Հսկա վարազը հարձակվել է Ավստրիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի վրա
Ավստրիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լի Թերները վիրավորվել է, երբ վայրի վարազը հարձակվել է վրան Վիեննայի արվարձաններից մեկում:
Ինչպես հայտնում է Euromag-ը, դեսպանին դեմ հանդիման է դուրս եկել վարազների մի ամբողջ խումբ, որոնց մեջ կային նաև հարյուրավոր փոքրիկ խոճկորներ:
Թերները փորձել է իրեն իսկական դիվանագետի պես պահել, և առանց վախի կամ զարմանքի նշույլի պարզապես շրջվել է և սկսել է դանդաղ հեռանալ: Սակայն նրա փորձը չի հաջողվել և աղմուկ լսելով ետևում՝ տեսել է, որ հսկա վարազն իր վրա է նետվում:
Դեսպանն ամբողջ ուժով վազել է և թաքնվել թփուտների ետևում: Ընթացքում սայթաքելու և ընկնելու հետևանքով բազմաթիվ վերքեր և քերծվածքներ է ստացել, սակայն այնուամենայնիվ կարողացել է փրկվել վարազի հարձակումից, ով չգտնելով իր թիրախին, ետ է վերադարձել խոճկորների մոտ:










