Հունաստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ են անցկացրել

01:42 • 18.05.17

Մայիսի 17-ին առավոտից երեկո ողջ Հունաստանով մեկ հայտարարված էր 24 ժամյա համընդհանուր գործադուլ։ Այն կապակցված է միջազգային վարկատուների հետ համաձայնեցված օրինագծի խորհրդարանական քննարկումների հետ։


Հիշեցնենք, որ համաձայն այդ օրինագծի՝ վարկերի նոր տրանշների դիմաց 2019-ից նախատեսվում են կենսաթոշակների ու աշխատավարձերի նոր կրճատումներ, էներգետիկայի բարեփոխում, սոցիալական նպաստների կրճատում։ Օրինագծի քննարկումը խորհրդարանում կկայանա մայիսի 18-ին։ 


Բացի այդ, Աթենքում անցկացվում են բազմահազարանոց հանրահավաքներ ի նշան կառավարության դեմ բողոքի, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: