ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության փողոցը ցանկանում են վերանվանել Բորիս Նեմցովի պատվին
ԱՄՆ Սենատի` ազգային անվտանգության և կառավարական գործերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Վաշինգտոնում ՌԴ դեսպանության դիմացի փողոցը 2015-ին սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի պատվին անվանակոչելու օրինագիծը:
BBC-ի փոխանցմամբ` օրինագծի հեղինակը հանրապետական Մարկ Ռուբիոն է, որի նախագծմամբ` Վիսկոնսին-պողոտա խաչներուկը կանվանակոչվի «Բորիս Նեմցով պլազա»: Եվ հենց դա կդառնա ռուսական դիվանագիտական առաքելության հասցեն:
Ուժի մեջ մտնելու համար օրինագիծը պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ինչպես նաև ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին: Սպանության գործով 5 չեչենցի է ձերբակալվել, որոնք բոլորն էլ դատարանում հայտարարել են, որ անմեղ են:
Հետաքննությունը սպանության կազմակերպիչ է համարում Ռուսլան Մուխուդինովին, որը միջազգային հետախուզման մեջ է գտնվում:










