Բելլա Հադիդը, Էմիլի Ռատակովսկին և Լիլի-Ռոուզ Դեպը Կաննի կարմիր գորգին (լուսանկարներ)
Մերօրյա ամենապահանջված սուպերմոդելներ Բելլա Հադիդը, Էմիլի Ռատակովսկին և Լիլի-Ռոուզ Դեպը իրենց տեսքով փայլել են Կաննի 70-րդ կինոփառատոնի կարմիր գորգին:
Հիշեցնենք, որ փառատոնը հանդիսավոր կերպով բացել են ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը և իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը, ով այս տարի գլխավորում է կինոփառատոնի ժյուրիի կազմը:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն և ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը: Միջոցառումը վարելու է Մոնիկա Բելուչին:
Հյուրերի թվում են եղել նաև Ումա Թուրմանը, Ջուլիանա Մուրը, Մարիոն Կոտիյարը, Ադրիեն Բրոդին, Սյուզան Սարանդոնը, Ռոբի Րայթը և այլն:



















