Հրապարակվել է Եվրոպա մուտք գործելու արգելքի տակ հայտնված ավիաընկերությունների ցանկը

11:58 • 18.05.17

Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիաընկերությունների նոր ցուցակը, որոնց արգելվել է ավիափոխադրումներ իրականացնել եվրոպական երկրներ։ Այս տարի ցուցակում տեղ է գտել 181 ավիաընկերություն՝ 16 երկրից, այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։ 

Ցուցակում տեղ են գտել ավիափոխադրողներ Անգոլայից, Աֆղանստանից, Ջիբութիից, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից և Կոնգոյի հանրապետությունից, Գաբոնից, Ինդոնեզիայից, Ղրղզստանից, Սուդանից, Հասարակածային Գվինեայից, Էրիթրեայից, Լիբիայից, Լիբերիայից, Նեպալից, Սան Տոմեի և Պրինսիպիի դեմոկրատական հանրապետությունից, Սիերա Լեոնից։


Տվյալ երկրների որոշ ավիափոխադրողներ, սակայն, կկարողանան օգտվել բացառություններից և ավիափոխադրումներ իրականացնել որոշակի տիպի օդանավերով, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին։

Նշվում է, որ նոր ցանկից հանվել են Մոզամբիկի և Բենինի բոլոր ավիափոխադրողները։

Բացի այդ, Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է նաև իրաքյան, իրանյան, ուկրաինական, նիգերիական, սուրինամյան, ինչպես նաև Սենթ Վինսենթ և Գրենադիններից ու Զիմբաբվեից այնպիսի ավիաընկերությունների վրա, ինչպիսիք են Iran Aseman Airlines-ը, Iraqi Airways-ը, Med-View Airlines-ը,  УРГА-ն, Air Zimbabwe-ն, Mustique Airways-ը և Blue Wing Airlines-ը։