Հարավաֆրիկյան Հանրապետությունում ոսկու ապօրինի հանքերի պայթյունից հետո 29 դիակ է հայտնաբերվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Արտակարգ ծառայությունները 29 դիակ են հայտնաբերել ոսկու ապօրինի հանքերի պայթյունից հետո, որը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, գրում է տեղական Times թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել նախկինում Harmony Gold ընկերությանը պատկանող հանքավայրում: Չնայած այն հանգամանքին, որ հանքերը համարվում էին արդեն մշակված, այնտեղ շարունակվում էին ոսկու ապօրինի որոնումները:
Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը գաղթած են այլ աֆրիկյան երկրներից, ինչպիսիք են Զիմբաբվեն, Մոզամբիկն ու Լեսոտոն:










