Թերեզա Մեյն իրեն «Հարի Փոթերի» մեծ երկրպագու է անվանել

02:51 • 18.05.17

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ինքն իրեն «Հարի Փոթերի» մեծ երկրպագու է անվանել, հայտնում է Euromag-ը:

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը կարդացել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ երիտասարդ կախարդի մասին բոլոր գրքերը:

«Բոլորն հատորներն էլ շատ լավն են», - ասել է Մեյը Բիրմինգեմի տարրական դպրոցներից մեկի այցի ժամանակ:

Հեղինակի կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չի եղել վարչապետ Մեյի գովասանքին: Սակայն հայտնի է, որ Ռոուլինգը լեյբորիտների կողմնակիցն է:

Թերեզա Մեյն իրեն «Հարի Փոթերի» մեծ երկրպագու է անվանել