«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալի հանձնուքի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված

10:54 • 18.05.17

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 17-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Հ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնունքի խմորեղենի միջից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: