Մոստաֆա Աղա Միրսալիմը հանել է իր թեկնածությունը Իրանի նախագահական ընտրություններից

03:19 • 18.05.17

Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախկին նախարար Մոստաֆա Աղա Միրսալիմը հանել է իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններից: Այդ մասին հաղորդում է Իսլամական կոալիցիայի պահպանողական կուսակցությունը, որի առաջնորդն է Աղա Միրսալիմը:


Բացի այդ, հայտարարության մեջ կոչ է արվում քվեարկել Էբրահիմ Ռաիսիի օգտին:

Ներկա դրությամբ Իրանի նախագահի թեկնածուները երեքն են: Սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտն է համարվում երկրի գործող նախագահ Հասան Ռոհանին: