Մալիում չամուսնացած զույգին քարկոծելով սպանել են «իսլամական օրենքը խախտելու համար»
Մալիում ամբոխը քարկոծելով սպանել է չամուսնացած զույգին: The Guardian-ի հաղորդմամբ` սա առաջին նմանատիպ դեպքն է ջիհադական խմբավորման գրոհայինների հեռանալուց հետո:
Մալիի հյուսիսային քաղաքներում ջիհադականները վերահսկողություն էին սահմանել 2012-ի մարտին, իսկ 2013-ին դուրս են մղվել ֆրանսիական ռազմական ուժերի իրականացրած արշավի արդյունքում: Սակայն նրանք շարունակում են հարձակումներ իրականացնել ժամանակ առ ժամանակ:
Ինչպես նշվում է, իսլամիստները երկու փոս են փորել տղամարդու և կնոջ համար, ովքեր առանց պսակադրության ապրում էին ամուսնական կյանքով: Վերջիններիս քարկոծելով սպանել են:










