Ռուսաստանում բանտարկյալը փախուստի անհաջող փորձ է արել ու մնացել ճաղերի արանքում (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի բանտերից մեկում տղամարդը փախուստի անհաջող փորձ է արել, ինչից հետո արգելափակված է մնացել դռան այն հատվածում, որտեղից փոխանցվում է ջուրն ու սնունդը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բանտի աշխատողները տեսանկարահանել են իրավիճակն ու ավելի ուշ լուսանկարները և տեսանյութը տարածել համացանցում: Դրանցում երևում է, որ ազատատենչ տղամարդուն հաջողվել է մարմնի կեսը դուրս հանել փոքրիկ պատուհանից, մինչդեռ գոտկատեղից ներքև հատվածը մնացել է բանտախցի ներսում:
Պարբերականը նշում է, որ հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այս պատմությունը: Սակայն համացանցի մի շարք օգտատերեր չեն բացառել, որ տեսարանը կարող էր նախապես բեմադրված լինել:












