Իտալիայում բացվում է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջներից մեկը

19:41 • 18.05.17

Իտալիայի Սան Ջերվազիո կիրճով անցնող Չեզանա-կլավիերե կամուրջը կբացվի զբոսաշրջիկների համար ամռան ամիսներին:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, աշխարհի ամենաերկար կախովի կամուրջներից մեկի բացումը նախատեսված է մայիսի 27-28-ը:

Սան Ջերվազիո կիրճը գտնվում է Թուրինի մոտակայքում: Քաղաքից այնտեղ կարելի է հասնել ավտոմեքենայով, ավտոբուսով կամ գնացքով:

Կիրճով անցնող կամուրջը համարվում է ամենաերկարներից մեկն աշխարհում, որի երկարությունը կազմում է 478 մետր:

Կամուրջից տպավորիչ տեսարաններ են բացվում, սակայն այն անցնել կցանկանան միայն ամենաանվախ զբոսաշրջիկները:

Զբոսանքի արժեքը կազմում է 15 եվրո մեծահասակների համար և 10 եվրո երեխաների համար: