Ամերիկացիների 48 տոկոսը կողմ է Թրամփի իմպիչմենտին. հարցում
Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենտ հայտարարելուն: Այս մասին գրում է The Hill պարբերականը` մեջբերելով դեմոկրատական Public Policy Polling ընկերության կատարած ուսումնասիրության տվյալները:
Հարցմանը մասնակցողների 48 տոկոսն աջակցում է Թրամփի իմպիչմենտին, մինչդեռ 41 տոկոսը դեմ կլինի նման միջոցի կիրառմանը:
Թրամփի նկատմամբ հակասական վերաբերմունքն ամերիկացիների շրջանում ակտիվացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիին ազատելու որոշումը, որը ԱՄՆ առաջնորդը կայացրել էր նախորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու կոչով Ներկայացուցիչների պալատում այսօր ավելի վաղ հանդես էր եկել դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը:










