Ղազարյանների հետ քավորսանիկական հարաբերություններ կան, բայց դեռ չի քննարկվել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցը. Արայիկ Գրիգորյան (տեսանյութ)
Քավորսանիկական հարաբերություններ Ղազարյանների հետ կան , բայց դեռ կոնկրետ որոշում չկա Արտաշատի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀԿ-ի Արտաշատի քաղաքապետի թեկնածուն լինելու է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի (մականունը` Գազի Հովո) որդին, ում հետ Գրիգորյանները քավորսանիկական հարաբերություններ ունեն:
Արայիկ Գրիգորյանը նշեց նաև, որ չի կարծում, թե Արտաշատում քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու:
«Ես ոչ մի լարվածություն չեմ տեսնում, նորմալ ընտրություններ կանցկացվեն»,-շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մամուլի տարբեր հրապարկումների համաձայն՝ Արայիկ Գրիգորյանը ընտրակաշառք է բաժանել, իսկ մարզպետ եղբայրն էլ ճնշումներ է գործադրել, Արայիկ Գրիգորյանն ասաց.
«Ասողը ղալաթ է արել»:
Արայիկ Գրիգորյանը ներկայացրեց նաև իր վերանորոգված աշխատասենյակը, որը երեք մասի էր բաժնված՝միջանցք, փոքր խոհանոց, առանձնասենյակ:
«Էն տեսքն ունի, ինչ տեսնում եք»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










