Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնը նորից Charlie Hebdo-ի հերոսն է դարձել (ծաղրանկարներ)

05:48 • 19.05.17

Ֆրանսիական աղմկահարույց «Charlie Hebdo» շաբաթաթերթը հրապարակել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ծաղրանկարների հերթական շարքը:

Առաջին նկարում Մակրոնը պատկերված է իրենից 24 տարով մեծ կնոջ` Բրիջիտի հետ մուլտհերոսներ մինյոնների կերպարով: «Ինչպե՞ս դիմադրել նրանց»,- մակագրված է նկարի տակ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մարմնավորող հաջորդ կերպարը բարկացած մայրիկի տեսքով Մակրոնին ասում է, թե իրեն ինչպես պահի: