Ժան-Միշել Բասկիայի անանուն կտավը վաճառվել է 110.5 մլն դոլարով (լուսանկար)
Նեոէքսպրեսիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ժան-Միշել Բասկիայի անանուն կտավը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 110.5 մլն դոլարով՝ անձնական ռեկորդ սահմանելով նկարչի համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, կտավը ձեռք է բերել ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որն իր գնած արվեստի գործի լուսանկարը հրապարակել է Instagram-ի էջում:
«Ուրախ եմ հայտարարել, որ հենց նոր աճուրդում շահեցի այս գլուխգործոցը»,-գրել է մեծահարուստ ճապոնացին:
Աղբյուրը մանրամասնում է, որ 1982թ. ստեղծված կտավի վրա պատկերված են մարդկային գանգի ուրվագծեր:
Նշենք, որ ամերիկացի նեոէքսպրեսիոնիստն իր կարիերան սկսել է որպես գրաֆիտի նկարիչ: 1980-ականների սկզբին նա համագործակցել է Էնդի Ուորհոլի հետ: Նկարիչը մահացել է 1988թ. (27տ.)։













