Էկվադորը պահանջել է Ասանժին դեսպանատնից դուրս գալու հնարավորություն տալ

19:01 • 19.05.17

Էկվադորի արտգործնախարար Գիյոմ Լոնգը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է WikiLeaks-ի հիմնադրամ Ջուլիան Ասանժին տրամադրի Լոնդոնում երկրի դեսպանատան տարածքից հեռանալու հնարավորություն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Ձերբակալության եվրոպական օրդերն այլևս չի գործում: Միացյալ Թագավորությունը պետք է Ջուլիան Ասանժին առանց խոչընդոտների տեղաշարժվելու հնարավորություն տա»,- Twitter-ի իր էջում գրել է նախարարը:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է 2010 թվականին բռնաբարության համար կասկածվող Ասանժի գործի քննությունը: Լոնդոնի ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել, որում նախազգուշացրել է, որ եթե Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքից, նրան կձերբակալեն: Լոնդոնում ձերբակալության համար առիթ կդառնա մինչ այժմ գործող օրդերը, որը դատարանը տրամադրել է, երբ Ասանժը 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվել է հանձնվել դատարանին: