Բեյոնսեն և Ջեյ Զին 1 մլրդ դոլարանոց զույգ են ճանաչվել՝ ըստ Forbes-ի

10:17 • 19.05.17

Հեղինակավոր Forbes հանդեսն ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ու ազդեցիկ զույգերից մեկին՝ ռեփեր Ջեյ Զիին և նրա կնոջը՝ երգչուհի Բեյոնսեին, պաշտոնապես 1 մլրդ դոլարանոց զույգ է ճանաչել:

Ըստ աղբյուրի՝ 2008թ. ամուսնացած զույգի համատեղ կարողությունը 1.16 մլրդ դոլար է: Նշվում է, որ միայն ռեփերն ունի 810, իսկ նրա կինը՝ 350 մլն դոլար:

Հայտնի է, որ աստղային զույգի ահռելի ունեցվածքի մեծ մասն ապահովում են 47-ամյա Ջեյ Զիի ընկերությունները, մինչդեռ 35-ամյա Բեյոնսեն մեծ մասնաբաժիններ ունի Tidal երաժշտական սթրիմինգային ծառայությունում:

Հետաքրքրական է, որ երգչուհին Instagram-ում արած գովազդային գրառումների շնորհիվ տարեկան ավելի քան 1 մլն դոլար է վաստակում:

Հիշեցնենք, որ ամռան սկզբին զույգը պատրաստվում է երկրորդ անգամ ծնող դառնալ:

 

Բեյոնսեն և Ջեյ Զին 1 մլրդ դոլարանոց զույգ են ճանաչվել՝ ըստ Forbes-ի