Բրազիլիայի նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը չի պատրաստվում հրաժարական տալ`նրա հետ կապված կոռուպցիոն հետաքննությունների պատճառով:
Ավելի վաղ Բրազիլիայի Գերագույն դատարանը հավանություն էր տվել երկրի նախագահի դեմ հետաքննությունների անցկացմանը:
«Ես չեմ լքի իմ պաշտոնը»,- հայտարարել է Թեմերը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Նախագահը նաև իր համոզմունքն է հայտնել, որ հետաքննությունը չի հետաձգվի և ինքը Գերագույն դատարանին կապացուցի իր անմեղությունը:
Հայտը ներկայացվել է` կապված Globo ընկերության կողմից հրապարակված Թեմերի հեռախոսազրույցի ձայնագրություն հետ, որտեղ նա կարգադրում է խորհրդարանի պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունյեին վճարել ավելի քան 630 հազար դոլար Petrobras նավթային ընկերության շուրջ կոռուպցիայի գործով «լռության համար»:










