Շերը խոստովանել է, որ չի հավանում իր երգերը
Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), որն իր բազմամյա բեղմնավոր կարիերայի ընթացքում ներկայացրել է մեծ թվով սիրված հիթեր, հանդես է եկել անսպասելի խոստովանությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 70-ամյա աստղն անկեղծորեն ասել է, որ չի հավանում իր երգերն ու ստեղծած երաժշտությունը:
«Իրականում ես Շերի երկրպագուն չեմ: Չեմ կարծում, որ իմ գեղագիտական ճաշակը համընկնում է այն ուղղության հետ, որը նա է ներկայացնում»,-Billboard Magazine ամսագրին տված հարցազրույցում ասել է նա:
Շերը նաև հավելել է, որ իր երգացանկում կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք ինքն ուղղակի ատում է: Աստղի խոսքով՝ իր ամենաչսիրած ալբոմը 1995թ. թողարկված «It's A Man's World»-ն է:
«Չեմ էլ հիշում, թե ինչ երգեր էին դրանում, բայց ես դրանցից ոչ մեկը չէի հավանում»,-անկեղծացել է աստղը:










