Լեոնարդո Դի Կապրիոն բաժանվել է դանիացի մոդել Նինա Ագդալից

18:21 • 19.05.17

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն բաժանվել է դանիացի սուպերմոդել Նինա Ագդալից, որի հետ հանդիպել է ավելի քան մեկ տարի: Այս մասին հայտնում է People-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Պարբերականի աղբյուրի տվյալների համաձայն՝ 42-ամյա դերասանը պատրաստ չի եղել լուրջ հարաբերություններ ունենալ և ընտանիք կազմել 25-ամյա մոդելի հետ:

Նշվում է, որ նախկին սիրեցյալներն ընկերներ են մնացել:

Հայտնի է, որ առաջին անգամ Դի Կապրիոն և Ագդալը միասին հայտնվել են հանրության առաջ 2016 թվականի գարնանը՝  Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում:

Լեոնարդո Դի Կապրիոն բաժանվել է դանիացի մոդել Նինա Ագդալից