Ասանժը փորձելու է ապաստան ստանալ Ֆրանսիայում

17:12 • 19.05.17

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններից Խուան Բրանկոն հայտարարել է, որ իր հաճախորդն ապաստան ստանալու համար դիմելու է Ֆրանսիային՝ բռնաբարության մասին գործով հետաքննությունը Շվեդիայի դատախազության կողմից կարճելուց հետո: Այդ մասին հայտնում է France Info-ն:


«Նա փորձելու է խնդրել Ֆրանսիայից նման ժեստ անել և ապաստան տրամադրել իր նկատմամբ ԱՄՆ-ի հետապնդումից պաշտպանվելու համար»,- ասել է Բրանկոն:


Իրավապաշտպանը նշում է, որ «Ֆրանսիան պատասխանատվություն կկրի» իր հաճախորդին ապաստան տրամադրելու մասին որոշման համար:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է 2010 թվականին բռնաբարության համար կասկածվող Ասանժի գործի քննությունը: Լոնդոնի ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել, որում նախազգուշացրել է, որ եթե Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքից, նրան կձերբակալեն: Լոնդոնում ձերբակալության համար առիթ կդառնա մինչ այժմ գործող օրդերը, որը դատարանը տրամադրել է, երբ Ասանժը 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվել է հանձնվել դատարանին: