Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել նոր տնտեսական միջոցառումներին

03:57 • 19.05.17

Հունաստանի խորհրդարանը Եվրախմբի հետ մայիսի 22-ի հանդիպման նախօրեին քվեարկել է հանուն նոր խիստ տնտեսական միջոցառումների, որոնց ընդունումը պահանջում էին միջազգային վարկատուները հունական բարեփոխումների ծրագրի դրական գնահատման համար:


Օրենքն ընդունվել է իշխող կոալիցիայի ձայների շնորհիվ: Անհրաժեշտ 151 «կողմ» ձայներից SYRIZA և «Անկախ հույներ» կոալիցիայի 153 պատգամավոր կողմ են քվեարկել օրինագծին: Ընդհանուր հաշվով հունական խորհրդարանում 300 պատգամավոր կա: 


Ընդդիմությունը դեմ է արտահայտվել օրենքին՝ աջակցելով միայն մի հոդվածի: