ԱԺ-ն քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատելու հարցը (ուղիղ)

13:03 • 19.05.17

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը նշեց, որ նախատեսվում է ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատել՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն առաջարկելով 9 հանձնաժողով:  

Հարցի հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովին վերապահված ոլորտը մոտ է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի գործառույթին, և հետևաբար առաջարկվում է դրանք միավորվել:

Երկու իրար մոտ ոլորտներ են նաև առողջապահության և սոցիալական հանձնաժողովները: Սրանք ևս առաջարկվում է միավորել:

Երրորդ վերամիավորված հանձնաժողովներն են լինելու գյուղատնտեսության ու տեղական կառավարման հանձնաժողովները:  

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ծանրաբեռնվածության առումով տրամաբանությունից շեղվում է Եվրաինտեգրման հանձնաժողովի պահպանումը:

«Այստեղ կա քաղաքական կոմպոնենտ, նախատեսվում է մոտ ապագայում Եվրամիության հետ քաղաքական ոլորտի համագործակցության համաձայնագիր։ Ինչ վերաբերում է այն խնդրին, որ քիչ ծանրաբեռնված է եղել, այստեղ պետք է ուշադրություն հրավիրեմ կանոնակարգ-օրենքի մի դրույթի վրա, որի համաձայն՝ մշտական համաժողովներն իրավունք ունեն եզրակացություն ներկայացնել այն հարցերի համար, որոնց համար չեն հանդիսանում գլխադասային հանձնաժողով»,-ասաց ա:

Նա ընդգծեց, որ այս հանձնաժողովը պետք է լինի իրավունքի ոլորտում եվրոպական ստանդարտների պահպանման մի ինստիտուտ, և բոլոր հարցերը, որ անկախ ամեն ինչից կքննարկվեն այստեղ, պետք է պարզ լինեն, թե որքանով են համապատասխանում եվրոպական իրավունքին: