Չինական կործանիչներն Արևելաչինական ծովում ամերիկյան օդանավ են «որսացել»

11:14 • 19.05.17

Չինական Su-30 կործանիչներն Արևելաչինական ծովի միջազգային օդային տարածքում ամերիկյան ինքնաթիռ են «որսացել», հայտնում է Reuters-ը:

Ամերիկյան ռազմական օդուժի ներկայացուցչի կարծիքով՝ չինական կողմը ոչ պրոֆեսիոնալ կերպով է իրականացրել ամերիկյան WC-135 Constant Phoenix օդանավի «որսը»:

«Հարցը քննարկվում է Չինաստանի հետ՝ համապատասխան դիվանագիտական և ռազմական խողովակներով»,-նշել է ԱՄՆ օդուժի խոսնակ Լորի Հոջը:

Նա նաև մանրամասնել է, որ WC-135 Constant Phoenix-ը գործել է միջազգային օրենքի սահմաններում:

Աղբյուրը նկատում է, որ Չինաստանը խիստ կասկածանքով է վերաբերվում բնական պաշարներով հարուստ Հարավչինական ծովում ամերիկյան կողմի ցանկացած ակտիվությանը: