Անջելինա Ջոլին երեխաների հետ Հոլիվուդում զբոսնելիս (լուսանկարներ)
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթաց սկսելուց հետո սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ: Օրերս պապարացիները նրան ֆիքսել են Հոլիվուդի արևմտյան մասում երեխաների հետ զբոսնելիս:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 43-ամյա Ջոլին եղել է որդեգիր որդու՝ 13-ամյա Պակսի և դստեր՝ 12-ամյա Զահարայի հետ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջոլին և Փիթն ընթացիկ տարվա հունվարին համաձայնության են եկել երեխաների խնամակալության հարցում, սակայն հրաժարվել են որևէ տեղեկություն հրապարակել:
52-ամյա Փիթն ու նրա նախկին կինն ունեն 6 երեխա՝ 3-ը կենսաբանական, 3-ը՝ որդեգիր:



















