Թրամփը հայտնել է ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնի գլխավոր հավակնորդի անունը

10:50 • 19.05.17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրենի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկի անունը:

Ինչպես նշում է Reuters-ը, խոսքը նախկին սենատոր Ջո Լիբերմանի մասին է:

Աղբյուրը մանրամասնում է, որ 70-ամյա ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ հանդիպումից առաջ:

«Մենք շատ մոտ ենք ՀԴԲ-ի նոր տնօրեն նշանակելուն»,- ասել է ԱՄՆ նախագահը, իսկ երբ լրագրողներից մեկը ճշտել է, թե արդյոք Լիբերմանն իր նախընտրած թեկնածուներից է, Թրամփը դրական պատասխան է տվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը պաշտոնից հեռացրել էր ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին՝ նշելով, որ «նա լավ չի կատարում իր աշխատանքը»: Սակայն լրատվամիջոցների մի մասը կարծում է, որ Կոմիի հեռացման պատճառը նրա՝ Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի վերաբերյալ սկսված աղմկահարույց հետաքննությունն էր: