Բրիտանացին 15 հազար մետաղադրամ է թափել կամրջի վրա և ցույց տվել անցորդների արձագանքը (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի բնակիչ Ջամալ Մաքմյուրանն արտասովոր փորձարկում է արել քաղաքում, որն ուղիղ եթերով հեռարձակել է Twitter-ում. լուսանկարիչ Լանա Մեսիկի հետ նա 15 հազար մետաղադրամ է թափել կամրջի վրա և դիտել անցորդների արձագանքը:
Mashable-ը գրում է, որ Մեսիկը չի իմացել՝ ինչ անել արտ նախագծից մնացած մետադադրամների հետ, ահա թե ինչու ինքը և Մաքմյուրանը որոշել են փորձարկում անցկացնել և ցույց տալ՝ ինչ զգացողություններ և արձագանք է առաջացնում մարդկանց մոտ նման տեսարանը:
Նշվում է, որ կամուրջը երևում է Մաքմյուրանի բնակարանից, և գաղափարի հեղինակները կարողացել են հետևել տեղի ունեցածին:
Մաքմյուրանի խոսքով՝ մետաղադրամների կույտն անմիջապես հետաքրքրել է երեխաներին: Երեխաների մի խումբ սկսել է խաղալ դրանցով, իսկ մյուսը՝ հավաքել: Մեծահասակներից ոմանք պարզապես լուսանկարվել են կույտի մոտ, իսկ անցորդներից մեկն էլ իր անձրևանոցը դրել է կույտի վրա՝ գեղեցիկ կոմպոզիցիա ստեղծելու համար:
Փորձարկումն ավարտվել է նրանով, որ երկու երիտասարդ եկել են տոպրակով ու տարել ամբողջ «գանձը»:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:



















