Հրապարակվել է Թոմ Քրուզի մասնակցությամբ «Մումիա» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

15:15 • 19.05.17

Ամերիկյան Universal Pictures ընկերությունը հրապարակել է «Մումիա» ֆիլմի նոր թրեյլերը: Հայտնի է, որ ֆիլմի գլխավոր դերը խաղացել է ամերիկացի դերասան Թոմ Քրուզը:


YouTube-ում հրապարակված տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 921 հազար դիտում:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ ֆիլմի գլխավոր դերերում, Թոմ Քրուզից բացի, նկարահանվել են Սոֆիա Բուտելան, Անաբել Ուոլիսը, Ռասել Քրոուն և Ջեյք Ջոնսոնը: Ֆիլմի ռեժիսոր է դարձել Ալեքս Կուրտցմանը:

Սպասվում է, որ արկածային բլոքբաստերը լայն էկրաններ դուրս կգա 2017 թվականի հունիսի ութին:

 

Հրապարակվել է Թոմ Քրուզի մասնակցությամբ «Մումիա» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)