Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում ԱԺ փոխնախագահների ընտրության հարցն է

10:06 • 19.05.17

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը: 

Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։ 

ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունն ընթանում է փակ գաղտնի ընթացակարգով: Մայիսի 18-ին նորընտիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը: