Նյու Յորքի «Թայմս Սքուեր»-ում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 23-ի
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի «Թայմս Սքուեր» հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով վիրավորների թիվը հասել է 23-ի:
Ինչպես հայտնում է The Independent-ը` մեջբերելով Նյու Յորքի ոստիկանության տվյալները,
մարդատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել էր հետիոտնի ուղղությամբ: Պատահարի ժամանակ ստացած վնասվածքներից երիտասարդ կին էր մահացել:
Նյույորքյան ոստիկանության հաղորդմամբ` մեքենան կորցրել է վերահսկողությունը` գտնվելով զբոսաշրջային կենտրոնի հարևանությամբ: Ականատեսներից մեկի խոսքով` մեքենան ընթանալիս է եղել երթևեկության հոսքին հակառակ և բախվել է անցորդներին:
Ոստիկանությունը կալանքի տակ է առել վարորդին, ով ասում է, թե տարօրինակ ձայներ է լսել, և իրեն թվացել է, թե մահանալու է, այդ պատճառով կորցրել է ինքնակառավարումը:
Ինչպես արդեն հայտնի է դարձել, վարորդը 26-ամյա ԱՄՆ քաղաքացի Ռիչարդ Ռոխասն է:










