Նիդեռլանդներում նացիստների ստորգետնյա բունկերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

17:28 • 19.05.17

Գերմանացի լուսանկարիչ Սոլվեյգ Գրազեն լուսանկարել է նացիստների հսկայական բունկերը, որը տեղակայված է նախկին նիդեռլանդական Սխեվենինգեն ձկնորսական գյուղի մոտ. այժմ Հաագայի այս արվարձանում առողջարան է տեղակայված: Ուշագրավ ֆոտոշարքին անդրադարձել է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բունկերը նախատեսված է եղել SS ջոկատների ավելի քան 3,3 հազար զինվորների տեղակայման համար: Այն կառուցել է Նիդեռլանդների ռայխսկոմիսար Արթուր Ցեյս Ինկվարտը:

Ապաստարանում տեղակայված են եղել մասնավորապես պահեստարանները, անձնական սենյակներ և շոգեբաղնիք: Բունկերը կառուցել են հոլանդացի բանտարկյալները:

Նշվում է, որ ներկա պահին նացիստական բունկերի մի մասը վերածվել է ռազմական թանգարանի և հասանելի է զբոսաշրջիկների համար: