Ստալինի անձնական իրերը կցուցադրվեն Եկատերինբուրգում
ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինին պատկանած անձնական իրերը «Թանգարանային գիշեր» մշակութային ակցիայի շրջանակում մայիսի 21-ին կցուցադրվեն Եկատերինբուրգում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նմուշները ցուցադրվելու են «Ուրալի մարտական փառքի» թանգարանում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ակցիայի մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել ոչ միայն Ստալինի ստացած պարգևները, այլև նրա ճառերի ձայնագրությամբ գրամաֆոնային ձայնապնակների հավաքածուն:
Նշվում է, որ մասնավոր հավաքածուում պահվող նմուշները Եկատերինբուրգում ցուցադրվելու են առաջին անգամ:










