Թաիլանդում տղամարդն ինքնահրկիզվել է Իրանի դեսպանատան մոտ (լուսանկարներ)

15:34 • 19.05.17

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տղամարդն ինքնահրկիզման ակտ է իրականացրել Իրանի դեսպանատան մոտ: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը բենզին է լցրել իր վրա և վառել իրեն: Դեռևս հայտնի չէ՝ ինչու է նա որոշել նման քայլի դիմել: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի հանգամանքները:

Նշվում է, որ ներկա պահին տուժածը գտնվում է ծայրահեղ վիճակում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Տղամարդու ինքնությունը դեռևս չի պարզվել: