Երկվորյակ բրազիլուհիներն իրենց 100-ամյակի առթիվ ինքնատիպ ֆոտոսեսիայի են մասնակցել (լուսանկարներ)

15:40 • 19.05.17

Երկվորյակ քույրեր Մարիա Պիգնատոն Պոնտինն ու Պաուլինա Պիգնատոն Պանդոլիֆին շուտով կդառնան 100 տարեկան: Այս կապակցությամբ արդեն զառամյալ, սակայն դեռևս ավյունով լի քույրերը մասնակցել են ինքնատիպ ֆոտոսեսիայի՝ ներկայանալով ռոմանտիկ կերպարներով:

Ինչպես նշում է Bored Panda-ն, քույրերը բնակվում են բրազիլական Վիտորիա քաղաքում:

Ֆոտոշարքի հեղինակ՝ լուսանկարչուհի Կամիլա Լիման պատմել է, որ վաղուց գիտեր այս քույրերի մասին, և նրանց 100-ամյակին ընդառաջ որոշել է հետաքրքիր անակնկալ մատուցել:

«Նրանք իսկապես հմայիչ են ու անկեղծ: Կյանքումս առաջին անգամ էի այսքան ծեր երկվորյակների հանդիպում: Նրանք արժանի են այս ուրախությանը: Ֆոտոսեսիան իրոք շատ լավ անցավ»,-նշել է լուսանկարչուհին: