Հայտնի է ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավարի համար մեկ հավակնորդի անունը

05:09 • 19.05.17

Ըստ Politico-ի Սպիտակ տան աղբյուրներից մեկի հրապարակման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում կարող է առաջադրել Ջո Լիբերմանին՝ Կոնեկտիկուտի նախկին սենատորին: Ըստ աղբյուրների՝ պարոն Լիբերմանին հաջողվել է շատ բարենպաստ տպավորություն թողնել նախագահի վրա:


Սակայն Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հրաժարվել է նման տեղեկությունները մեկնաբանել: Ինքը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհրապարակի ՀԴԲ նոր ղեկավարի անունը, հաղորդում է AP գործակալությունը:

Այլ թեկնածուների թվում են ՀԴԲ ներկա պաշտոնակատար Էնդրյու Մքքեյբը, Օկլահոմայի նախկին նահանգապետ Ֆրանկ Քիթինգը և ՀԴԲ Բալտիմորի գրասենյակի նախկին ղեկավար Ռիչարդ Մքֆիլին:


Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Դոնալդ Թրամփը ստորագրել է ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի հրաժարականի փաստաթուղթը: Հեռացման պաշտոնական պատճառ է համարվում «իշխանության չարաշահումն» ու «վստահության կորուստը»: