Արևելյան գեղեցկուհի Այշվարիա Ռայը՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը, ավանդական Կաննի կինոփառատոնի ամենասպասված հյուրերից է ու համարվում է միջոցառման մուսան:
Կարմիր գորգին թխամաշկ գեղեցկուհու հայտնվելուն անհամբեր սպասում են ոչ միայն երկրպագուները, այլև լուսանկարիչները՝ վստահ լինելով, որ Ռայի հերթական կերպարը, նախորդների պես, անկրկնելի է լինելու:
Ինչպես նշում է elle.ru-ն, բարետես հնդկուհու այս տարվա հայտնությունը շատ վառ ու տպավորիչ է եղել:
Michael Cinco Couture բրենդի բաց երկնագույն ճոխ զգեստով դերասանուհին նմանվել է հեքիաթից կյանք առած արևելյան գեղեցկուհու:
Մինչդեռ cosmo.ru-ն հավելում է, որ 43-ամյա բոլիվուդյան աստղը Կաննի 70-րդ կինոփառատոնին է ժամանել դստեր հետ:


















