Մեքսիկայում հեռուստաընկերության սեփականատիրոջ են առևանգել

23:18 • 20.05.17

Մեքսիկայում անհայտ զինված անձինք առևանգել են տեղի կաբելային հեռուստաընկերության սեփականատեր, լրագրող Սալվադոր Ադամեն:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, միջադեպը տեղի է ունեցել Նուեվա Իտալիա քաղաքում` մեկ այլ լրագրող Խավիեր Վալդես Կարդենասի սպանությունից օրեր անց: Օրեր առաջ երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն խոստացել էր ընդլայնել լրագրողների անվտանգությունն ապահովելու համալիր միջոցառումները:

Խավիեր Կարդենասին մայիսի 15-ին սպանել են հայրենի քաղաքի փողոցներից մեկում: Վերջինս, որ աշխատել էր նաև Agence France Presse-ի համար, հայտնի էր դարձել թմրակարտելների մասին իր ռոորտաժներով: