Սաուդյան Արաբիայի թագավորը Թրամփին պարգևատրել է թագավորության բարձրագույն մեդալով
Սաուդյան Արաբիայի արքան այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարգևատրել է թագավորության բարձրագույն պետական մրցանակով` Աբդել Ազիզ իշխող դինաստիայի հիմնադրի անվան հուշամեդալով:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, Թրամփը և սաուդացի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հանդիպում են անցկացրել Էր Ռիադի թագավորական պալատում: ԱՄՆ ղեկավարն ու առաջին տիկին Մելանյան Սաուդյան Արաբիա են այցելել նախագահի պաշտոնում Թրամփի առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակներում:
Թրամփին այս այցի ժամանակ Մելանյայից բացի ուղեկցում են նաև դուստրն ու փեսան` Իվանկան և Ջարեդ Կուշները:
Ակնկալվում է, որ Թրամփն ու սաուդյան իշխանությունները նոր ռեկորդային գործարք կկնքեն` 100 մլն դոլար արժեքով սպառազինման մատակարարման հարցով:










