Սթիվեն Հոքինգը հայտնել է` ինչ է պետք մարդկության փրկության համար
Աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կրկնել է իր զգուշացումն այն մասին, որ մարդկության փրկությունը կախված է Երկրից դուրս նոր բնակավայրեր փնտրելուց:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, գիտնականը ևս մեկ անգամ կարծիք է հայտնել, որ այլ մոլորակների որոնումներն ու գաղութացումը պետք է սկսվի արդեն հիմա:
«Ես խորապես համոզված եմ, որ մենք պետք է սկսենք այլընտրանքային մոլորակներ փնտրել հնարավոր բնակության համար: Երկրի վրա տեղն այլևս չի բավակնացնում մեզ, և մենք պետք է դուրս գանք տեխնիկական սահմանափակումներից, որոնք խանգարում են մեզ ապրել տիեզերքի այլ հատվածում», - ասել է Հոքինգը` ելույթ ունենալով Լոնդոնում կայացած ասոիլիսի ժամանակ:










